«Նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ ՀՀ տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջևան երթուղին պետք է վերահսկվեր ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության կողմից, սակայն այդ պայմանավորվածությունն այժմ սպառնալիքի տակ է։ Սա Ռուսաստանի վերջին մեծ խաղաքարտն է տարածաշրջանում: Դա նրանց թույլ է տալիս վերահսկել առևտրային ուղիները և օգտագործել լծակներն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Այդ խաղաքարտի կորուստը լուրջ հարված կլինի»,- գրում է բրիտանական The Telegraph-ը:                
 

«Մխիթար Գալեյանը բացակա չի եղել, հավերժ ներկա է»

«Մխիթար Գալեյանը բացակա չի եղել, հավերժ ներկա է»
17.07.2022 | 11:52

Փոքրիկ Մխիթարին սպասում էինք բոլորս։
Արցախյան երրորդ պատերազմում անմահացած հերոս Մխիթար Գալեյանը գծեց ազգի հարատևության ճանապարհը, իսկ փոքրիկ Մխիթարը լինելու է ազգի վերածննդի խորհդանիշը։


Ծնվեց փոքրիկ Մխիթարը։ Ծնվեց, որ ևս մի լույս վառվի մեր ազզային կյանքում։ Փոքրիկ Մխիթարը ծնվեց ու միացավ մեր մյուս հերոսամայրերի լույս աշխարհ բերած գանձերին, որ վաղվա ազգն են լինելու։
Բարով ես աշխարհ եկել, մեր սպասված հրաշք` փոքրիկ Մխիթար։ Դու մեզ ուժ ես տալու, որ ապրեցնենք մեր բոլորի Դուխավիկ Մխոյին, ով քեզ համար միշտ լինելու է ավագ եղբայր, իսկ ազգի համար` Հերոս, որ ապրելու է սերունդների սրտում։ Դու լինելու ես ուժեղ ու հզոր, որովհետև մայրդ և մեր բոլորի հերոսամայրը այդպիսին են ուզում տեսնել քեզ ու ծնվելիք հայ սերունդներին։


Աստված ամուր պահի մեր գանձին։ Թող լուսավոր լինի փոքրիկի կյանքի ուղին։
Իսկ մեր Հերոսը` Մխիթար Գալեյանը, երբեք էլ բացակա չի եղել, հավերժ ներկա է։


Հասմիկ Պողոսյան

Դիտվել է՝ 13532

Մեկնաբանություններ